Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի

Այսօր Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։

Կալանքի փոփոխության հետ կապված  Սրբազանը դատարանում հայտարարել է, թե չի ընդունում տնային կալանքի որոշումը։

«1 տարի շարունակ մենք ասում էինք, որ սա ուղղակի զավեշտ է, և հիմա փաստվում է, որ սա զավեշտ է։ Որքան ես լսեցի, հասկացա, փորձաքննություն է նշանակվել զենքերի և այլն, ամենակարևոր ապացույցների համար` 0 փորձաքննություն։ Զենքի, զինամթերքի և այլն օրինական կրելու վերաբերյալ փորձաքննություններ են նշանակվել հսկայական ծախսերով, բայց մենք մեկ տարի շարունակ խոսում ենք ամենահիմնավոր ապացույցների՝ ձայնագրությունների մասին, ոչ մի փորձաքննություն»,- մինչ Վերաքննիչ դատարանի մասին հայտնի դառնալն ասել է Բագրատ սրբազանը։

Որոշման մասին հայտնի դառնալուց հետո սրբազանը հայտարարել է՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին երեսպաշտ է, որովհետև 2025թ․ դեկտեմբերի 30-ին նույն գործն իր մոտ է եղել, սակայն այն ժամանակ կալանքը չի փոխվել, իսկ հիմա փոխվում է։

Նշենք նաև, որ դատարանը թույլատվել է, որ Բագրատ Սրբազանը ինքնուրույն, առանց իրավապահների ուղեկցության գնա Իջևան և մասնակցի ընտրությանը, Սրբազանին տրվել է 7 ժամ ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում