Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանը

Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանը

Հունիսի 4-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց։

Նշվում է, թե զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակն ու անվտանգության հարցերը։

Սեյեդ Աբբաս Արաղչին մանրամասն տեղեկացրել է Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի և վերջին զարգացումների մասին։ Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման նպատակով դիվանագիտական ջանքերի կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող այլ հարցեր, ինչպես նաև ընթացիկ գործընթացները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում