Ռուբեն Մխիթարյանը կոչ է արել ընդդիմությանը չվերցնել մանդատները

Ռուբեն Մխիթարյանը կոչ է արել ընդդիմությանը չվերցնել մանդատները

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում կոչ է արել ընդդիմությանը չվերցնել մանդատները։

«Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մանդատները, եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը»,- նշել է Մխիթարյանը։

Վերջինս նաև պնդել է, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ։ Նրա խոսքով՝ եղել են նախընտրական տեռոր, արտաքին միջամտություն այլ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ, ուժային կառույցների ոչ ադեկվատ պահվածք, ձերբակալություններ, կալանավորումներ և երկակի ստանդարտների կիրառում։

«Այս ընթացքում տեղի ունեցավ նախընտրական տեռոր, արտաքին միջամտություն դրսից այլ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ, ուժայինների ոչ ադեկվատ պահվածք, ձերբակալություններ, կալանավորումներ, երկակի ստանդարտներով առաջնորդում։ Այսինքն՝ այն, ինչ կարելի էր իշխանության ներկայացուցիչներին, ոչ միայն կտրուկ արգելված էր ընդդիմությանը, այլ նաև նրանք դրա համար կալանավորվում և ձերբակալվում էին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում