Որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով՝ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած բյուջետային միջոցների ուսումնասիրության համար․ Արցախի տեղեկատվական շտաբ
Կարդացեք նաև
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների կողմից դիմում է ներկայացվել ԱՀ նախագահի պաշտոնակատարին և ԱՀ Ազգային ժողովում ներկայացված խնբակցությունների ղեկավարներին՝ արցախահայության շրջանում ակտիվորեն քննարկվող և բարձր հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու վերաբերյալ:
Տևական բազմակողմ քննարկումներից, հետո որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով՝ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած բյուջետային միջոցների, այդ թվում պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար:
Հայտնում ենք նաև, որ հանձնաժողովի կազմում կնդգրկվեն օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային ոլորտի այլ ներկայացուցիչներ: