ԱՄԷ-ի և Իրանի միջև կայացել է բարձր մակարդակի առաջին հանդիպումը ԱՄՆ–Իրան պատերազմի մեկնարկից ի վեր․Bloomberg
Կարդացեք նաև
Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի ազգային անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները անձնական հանդիպում են անցկացրել, որը դարձել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի առաջին շփումը ԱՄՆ–Իրան պատերազմի մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունեցել այս շաբաթ և դիտարկվում են որպես Աբու Դաբիի ու Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման կարևոր ազդակ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ գնալով ավելի հստակ են գիտակցում կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում շարունակվող լարվածության պայմաններում։
Bloomberg-ը նշում է, որ հանդիպումը կարող է վկայել կողմերի՝ երկխոսության և համագործակցության ուղիները պահպանելու ձգտման մասին՝ չնայած տարածաշրջանային բարդ իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին։
Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄԷ–Իրան շփումների ակտիվացումը կարող է կարևոր դեր ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանում կայունության պահպանման և հետագա էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում