Դատարանն Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել
12/06/2026 22:25
Կարդացեք նաև
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի․ նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը․ հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվեց այսօր․ նրան մեղադրում են սահմանադրական կարգի տապալման մասին կոչեր անելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում