Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնել և ազատ հավաքներն արգելել․ Տիգրան Աբրահամյան
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քաղաքական հետապնդումներին է անդրադարձել՝ ընդգծելով՝ իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդհանրապես արգելել ընդդիմախոսներին՝ արտահայտվել.
«Քաղաքական դաշտում նախաձեռնությունը պահելու և ավտորիտար բնույթի որոշումներ կայացնելու շրջանակում նոր գործեր կարվեցին ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ։
Տիգրան Վարդանյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ Ալենի նկատմամբ դատարանի (հասկանալ՝ իշխանության) որոշումը, պարզ լեզվով ասած, հանրային խոսքի ու քաղաքական հավաքներին մասնակցության արգելք է։
Ի դեպ, առավոտյան էլ իրավապահները նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տուն էին ներխուժել. մի գործ էլ այնտեղ են «քչփորում»։
Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում