ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն վաղը․ Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն վաղը․ Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրերի ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 14-ին՝ Ժնևում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի մասնակցությամբ։

Միևնույն ժամանակ, համաձայնագրի բովանդակությունը դեռևս ամբողջությամբ հայտնի չէ։ Վերջին շաբաթներին միջազգային լրատվամիջոցներում հրապարակվել են տարբեր վարկածներ փաստաթղթի հնարավոր դրույթների վերաբերյալ, սակայն բանակցող կողմերը պարբերաբար հերքել են այդ տեղեկությունները։

Reuters-ի տվյալներով՝ հուշագրի նախագիծը կարող է նախատեսել իրանական ակտիվների ապասառեցում և իրանական նավթի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերացում՝ Հորմուզի նեղուցի լիարժեք բացման դիմաց։

Սակայն փաստաթղթի վերջնական պայմանների մասին հստակ պատկեր հնարավոր կլինի կազմել միայն դրա պաշտոնական ստորագրումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում