Իրանը հայտարարել է, որ Իսրայելի նոր հարձակումները Լիբանանի վրա կարող են խաթարել բանակցությունները

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի նոր հարձակումները Լիբանանի վրա կարող են խաթարել բանակցությունները

Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում ավիահարվածների վերսկսումը կարող է լրջորեն խաթարել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը; Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Սիոնիստական ​​նոր հարձակումը (նկատի ունի Իսրայելը/ խմբ.) Դահիայի վրա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կամ կամք չունի, կամ կարողություն՝ կատարելու իր պարտավորությունները։ Եթե դուք չունեք ո՛չ կամք, ո՛չ էլ կարողություն կատարելու ձեր պարտավորությունները, ապա անհնար է խոսել այս ճանապարհով շարունակելու մասին», – գրել է նա հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածել են Բեյրութի Դահիա արվարձանում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հրամանատարական կենտրոնին. դրա հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի ռազմական առաջնորդներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում