Հունիսի 25-ին դատարանը որոշում կկայացնի, ակնկալում ենք արդարացման դատական ակտ․ Գայանե Պապոյան
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանում Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Գայանե Պապոյանն ասել է․ «Այսօր ի վերջո ավարտվեց Վերաքննիչ դատարանում Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը և Վերաքննիչ դատարանը նշանակեց հունիսի 25-ին դատական նիստ՝ արձանագրելով, որ որևէ դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա»։
Նրա խոսքով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործի հայտերը մոտ 40 են և, ըստ էության, մոտ 3 դատական վերանայման բողոք է ներկայացված, լրացուցիչ անհրաժեշտություն կա դատարանի կողմից, որպեսզի գործի նյութերը կրկին ուսումնասիրվի և դրանից հետո նոր միայն որոշում կայացվի։ Հետևաբար, նշանակվեց ևս մեկ դատական նիստ։
«Նորից եմ շեշտում՝ արձանագրվեց, որ որպես այդպիսին դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը։ Արդեն չեմ կարող ասել՝ նույն օրը կհրապարակվի որոշումը, թե՝ հաջորդ օրը։Մենք ակնկալում ենք արդարացման դատական ակտ»,- ասել է պաշտպանը։
Պապոյանը հայտարարել է, որ Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի։ «Միայն առաջին ատյանի դատարանի դատավաճռով պատժի մասով, պարզ է դառնում, որ կայացվել է անօրինական դատական ակտ»,- շեշտել է փաստաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում