Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ»

Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է կապերը կուսակցության հետ, հեռացել ԲՀԿ-ից։

Մելքումյանը, որ Ծառուկյանի առաջնորդած կուսակցության նախընտրական ցուցակում 13-րդն էր եւ այն եզակի կուսակցականներից, որին իշխանափոխությունից հետո Ծառուկյանը պահել էր կողքին, նաեւ իր հեռուստաընկերությամբ հաղորդում էր վարում։

Թե ինչն է ԲՀԿ-ին այս նեղ պահին թողնելու պատճառը, մեզ ասացին, որ վախեցել է իշխանության մահակից, որ իրեն էլ կհեռացնեն Տնտեսագիտական համալսարանից, որտեղ դասավանդում է: Գուցե նաեւ պարտադրել են, որ կուսակցությունից հեռանալու որոշում կայացնի։

Երեկ մեզ չհաջողվեց ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, Մելքումյանն էլ արձագանքեց մեր զանգին, լսեց հարցը, բայց չպատասխանեց՝ ասելով, որ համալսարանում քննություն է վերցնում ուսանողներից։ Խնդրեցինք` գոնե հաստատել կամ հերքել՝ հեռացե՞լ է ԲՀԿ-ից, բայց Մելքումյանն անդրդվելի մնաց։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում