Իրանը Հորմուզի նեղուցում որևէ վճար չի պահանջի

Իրանը Հորմուզի նեղուցում որևէ վճար չի պահանջի

Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում որևէ ծառայության դիմաց վճար չի պահանջի և բոլոր ծախսերը կփոխհատուցի սեփական միջոցներով։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

«Համաձայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի՝ 60 օրվա ընթացքում դիմորդներից որևէ վճար չի գանձվի, իսկ բոլոր առնչվող ծախսերը կհոգա Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բոլոր նավերը, որոնք ցանկանում են անցնել Հորմուզի նեղուցով, նախկինի պես պարտավոր են դիմում ներկայացնել Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչություն (PGSA), սակայն բոլոր դիմումները կքննարկվեն արագացված կարգով։

Խորհուրդը նաև նշել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նեղուցի ականազերծման համար՝ ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի համաձայն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում