ԵՄ-ն Ուկրաինային 3.9 միլիարդ եվրո է հատկացրել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների համար
30/06/2026 14:54
Կարդացեք նաև
Ուկրաինան Եվրամիությունից ստացել է ևս 3.9 միլիարդ եվրոյի օգնություն։ Այս գումարը կօգտագործվի ուկրաինական բանակի և պաշտպանական ոլորտի ֆինանսավորման համար, հաղորդում է RBC-Ukraine-ն։
«Այս միջոցները կօգտագործվեն պաշտպանական առաջնահերթ կարիքների՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության, պաշտպանական արդյունաբերության կարողությունների ամրապնդման և ռազմաճակատի համար անհապաղ մատակարարումների ապահովման ֆինանսավորման համար», – նշել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում