Խամենեիի հուղարկավորությանը կներգրավվեն տասնյակ հազարավոր զինծառայողներ և կամավորներ

Խամենեիի հուղարկավորությանը կներգրավվեն տասնյակ հազարավոր զինծառայողներ և կամավորներ

Իրանում այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության և հուղարկավորության ընթացքում հասարակական կարգի ապահովման և միջոցառումների կազմակերպման համար կներգրավվեն շուրջ 67 հազար զինծառայողներ և կամավորներ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ սգո երթի ընթացքում ներգրավված կլինի շուրջ 37 հազար հումանիտար աշխատակից և կամավոր, ինչպես նաև 30 հազար զինծառայող։

Նշվում է նաև, որ արարողությանը մասնակցելու համար ժամանած քաղաքացիները կտեղակայվեն նախապես ընտրված ավելի քան 10 նահանգներում։ Մասնակիցների համար նախատեսվել է ավելի քան 2 միլիոն ժամանակավոր տեղավորման վայր։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության համաձայն՝ բոլոր միջոցառումներն ուղղված են հուղարկավորության արարողության անվտանգ և կազմակերպված անցկացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում