Իրանը դեռ չի ստացել Կատարում սառեցված 6 մլրդ դոլարի ակտիվների հասանելիությունը․ The New York Post
01/07/2026 09:51
Կարդացեք նաև
Իրանը դեռևս չի ստացել Կատարում պահվող իր 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիությունը։ Այդ մասին հայտնում է The New York Post–ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի որևէ սառեցված ակտիվ չի ապասառեցվել և չի ապասառեցվի, քանի դեռ Թեհրանը չի կատարել փոխըմբռնման հուշագրով նախատեսված պայմանները։
«Ոչ մի սառեցված ակտիվ չի ապասառեցվել, և ոչ մի սառեցված ակտիվ չի ապասառեցվի, քանի դեռ Իրանը չի կատարել փոխըմբռնման հուշագրի պայմանները»,-նշել է ամերիկացի պաշտոնյան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում