Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ
04/07/2026 09:52
Կարդացեք նաև
«Կոնստանտինովկայի ազատագրումը միայն առաջին, բայց շատ կարևոր փուլն է Սլավյանսկ–Կրամատորսկ ամրացված տարածքում ուկրաինական զինված ուժերի կազմավորումների ոչնչացման գործում»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինը այցելել է Միացյալ ուժերի խմբի օժանդակ կետերից մեկը և լսել է Կոնստանտինովկայի ազատագրման մասին զեկույցը։ Իր խոսքում նա ընդգծել է, որ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների դեմ զանգվածային խմբային հարվածները պետք է շարունակվեն:
«Գլխավոր նորությունը Կոնստանտինովկան ամբողջությամբ ազատագրումն է»,- ասել է ՌԴ խոսնակ Վլադիմիր Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում