ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին համեմատել է դիրիժորների հետ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին համեմատել է դիրիժորների հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին համեմատել է դիրիժորների հետ, որոնք Մոցարտին տարբեր կերպ են կատարում։

«Մենք ունենք ընդհանուր հենակետ՝ Կանոնադրությունը։ Բայց, գիտեք, ես երբեմն սիրում եմ օգտագործել այդ համեմատությունը, հատկապես այն պատճառով, որ մեր հարցազրույցը տեղի է ունենում Վիեննայում։ Վիեննան երաժշտության քաղաք է։ Նույն Մոցարտի երաժշտությունը կարող է կատարվել մեկ դիրիժորի կողմից, մյուսի կողմից, և այն շատ տարբեր կհնչի։ Ինձ դուր է գալիս այդ համեմատությունը։ Ոչ պարտադիր կերպով ներկայիս գլխավոր քարտուղարի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ», – ասԵԼ Է Գրոսսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իր տեսլականը տարբերվում ներկայիս գլխավոր քարտուղարի մոտեցումից և ինչ մոտեցումներ է նա օգտագործում ԱԷՄԳ-ում, որոնք կարող է կիրառել ՄԱԿ-ում։

Նա հավելել է, որ նույնը կարելի է ասել ԱԷՄԳ-ի կանոնադրության մասին. նույն կանոնների և պարամետրերի դեպքում կարելի է լինել շատ տարբեր գլխավոր տնօրեն կամ գլխավոր քարտուղար։ «Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում, ինչպիսի վստահության մակարդակ կարող եք ներշնչել ձեր զրուցակիցների մեջ։ ՄԱԿ-ը տարբերվում է ՄԱԳԱՏԷ-ից։ ՄԱԿ-ն ունի շատ կարևոր միջուկ՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները, ապա ոչ մշտական ​​անդամները, և հետո՝ Գլխավոր ասամբլեան։ Եվ դուք պետք է տարբեր ձևերով փոխազդեք այս բոլոր տարբեր ֆորումների հետ», – հավելել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Գրոսսիի խոսքով, գլխավոր քարտուղարը այն մարդն է, ով խոսում է բոլորի հետ, շատ ակտիվ անձնավորություն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում