Վաղ առավոտից խուզարկվում է Գագիկ Ծառուկյանի տունն ու բիզնեսը

Վաղ առավոտից խուզարկվում է Գագիկ Ծառուկյանի տունն ու բիզնեսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։

«Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին ասել է  ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

««Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- Սպուտնիկ Արմենիային հայտնել է նա։

Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում, հայտնում է Սպուտնիկ Արմենիայի աղբյուրը։

Հավելենք նաև, որ վաղ առավոտից խուզարկություն է նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» գրասենյակում և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում։

ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցլ են տեղեկությունն՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում