Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությանը․ Reuters

Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությանը․ Reuters

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն հոգևոր  առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել պատերազմի սկզբում սպանված իր հոր՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության պաշտոնական արարողությանը, որն արդեն երկու օր է, ինչ համաժողովրդական սգի ֆոնին ընթանում է մայրաքաղաք Թեհրանում:

Գործակալությունը նաև հայտնւմ է, որ ի տարբերություն Մոջթաբայի, Խամենեիի մյուս երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդը և Մայսամը, ներկա են եղել արարողությանը և գտնվել են հանրության տեսադաշտում, մինչդեռ նոր առաջնորդի բացակայությունը լուրջ հարցեր ու կասկածներ է առաջացրել նրա առողջական փաստացի վիճակի և այն մասին, թե ով է իրականում այս պահին ղեկավարում Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Այս խորհրդավոր բացակայության պատճառները տանում են դեպի 2026 թվականի փետրվարի 28-ի իրադարձությունները՝ պատերազմի մեկնարկի առաջին օրը, երբ Իրանի վրա իրականացված հարձակման ժամանակ սպանվեց Ալի Խամենեին, իսկ ինքը՝ Մոջթաբան, ստացավ ծանր վիրավորում, ինչից հետո արևմտյան մեդիան ապրիլին հայտնեց, որ նրա վիճակը ծայրահեղ կրիտիկական է՝ չնայած Թեհրանի պաշտոնական պնդումներին, թե նա իրեն լավ է զգում:

Ի դեպ՝ Մոջթաբա Խամենեին առ այսօր ոչ մի հրապարակային ելույթ կամ տեսաուղերձ չի ունեցել, սակայն, ինչպես ապրիլի սկզբին հայտնել էր ամերիկյան Axios պարբերականը, նա կուլիսների հետևում ակտիվորեն ներգրավված է եղել ԱՄն-ի հետ մարտական գործողությունները դադարեցնելու շուրջ ընթացող գաղտնի բանակցություններում՝ պահպանելով խիստ անվտանգություն և հրահանգներ պարունակող իր նամակները ռազմաքաղաքական էլիտային փոխանցելով բացառապես վստահելի սուրհանդակների միջոցով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում