Իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը․

Իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը․

Թեհրանում Իսլամական Հանրապետության այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ Մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը։ Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։

«Արարողության ընթացքում Իմամ Խոմեյնիի տաճարի գմբեթի վրա բարձրացվել է կարմիր դրոշ՝ «Ո՛վ Հուսեյնի վրիժառուներ» գրությամբ»,-ասվում է հրապարակման մեջ։

Շիական խորհրդանիշներում կարմիր դրոշը նշանակում է վրեժի կոչ։ Վերջին անգամ դրոշի բարձրացումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով Խամենեիի մահվան մասին հաղորդումներից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում