Փոխըմբռնման հուշագրի իրականացումը դժվար է, բայց հնարավոր․ Մոհամմադ Ղալիբաֆ
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի խոսնակն ու գլխավոր բանակցողը հայտարարել է, որ Իրանը շարունակում է խորը հակասություններ ունենալ ԱՄՆ-ի հետ՝ չնայած վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի իրականացումը որակել է «դժվար, բայց հնարավոր»։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այս մասին հայտարարել է «Համաս» խմբավորման շարժման խորհրդի ղեկավար Մոհամմադ Դարվիշի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։
Վերջինս Իրան է այցելել սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը մասնակցելու համար։
«Մենք Միացյալ Նահանգների հետ խաղաղություն մեջ չենք և չենք ճանաչի Իսրայելը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը կշարունակի աջակցել մուսուլմաններին և «դիմադրության առանցքին»՝ համաձայն Խամենեիի ուղեցույցների, «անհրաժեշտության դեպքում՝ հրթիռներով, իսկ քաղաքական ճնշում պահանջվելու դեպքում՝ բանակցությունների միջոցով»։
«Այսօր այս հուշագիրը կյանքի է կոչվում, և դրա կիրառումը դժվար է, բայց հնարավոր»,- հավելել է իրանցի պաշտոնյան։
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ մուսուլմանական երկրները կարևոր դեր ունեն տարածաշրջանում, ապա հավելել, որ «նրանք այժմ հասկացել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցությունը իրենց անվտանգություն չի բերի»։