Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը
Կարդացեք նաև
ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․
«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետեւյալն է.
-Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։
– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։
– Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը / երեւի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարուլյանը/:
Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։
– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։
ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը,որ Հայ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի եւ այլ արտաքին կենտրոններում։ Սա հայկական օրակարգ չէ,այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրրի արժեքների դեմ։ Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։ Սա ուղիղ միջամտություն է թե ՀՀ-ի եւ թե Հայ Եկեղեցու ներքին գործերին։
Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի,հասարակության եւ ինչու չէ նաեւ միջազգային հանրության կողմից։
Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։
Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը,իսկ եթե ոչ,ուրեմն պետք է արձանագրել ,որ հայ ժողովրդի ,ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում