Կրեմլը նշել է պատերազմի ավարտի իր պայմանը

Կրեմլը նշել է պատերազմի ավարտի իր պայմանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել, եթե Կիևը որոշում կայացնի դուրս բերել իր զորքերը Դոնբասից։

Պեսկովը շվեյցարական Die Weltwoche պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իշխանության գալուց հետո խոստացել էր իր ժողովրդին ավարտել պատերազմը։

«Զելենսկին եկավ իշխանության և իր ժողովրդին խոստացավ, որ վերջ կդնի պատերազմին։ Դա նրա սկզբնական խոստումն էր։

Նա դեռ կարող է ավարտել պատերազմը՝ ընդունելով շատ պատասխանատու որոշում՝ իր զորքերը Դոնբասից դուրս բերելու վերաբերյալ՝ այն շրջաններից, որոնք այժմ դարձել են Ռուսաստանի մաս, և ճանաչելով այն իրավիճակը, որը փաստացի և իրավական առումով արդեն ձևավորվել է», — հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով՝ այդ դեպքում «հաջորդ օրը պատերազմը կավարտվեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում