ԱՄՆ-ը հայտնել է, թե Իրանում որ օբյեկտներն են դարձել հարվածների թիրախ․ Axios

ԱՄՆ-ը հայտնել է, թե Իրանում որ օբյեկտներն են դարձել հարվածների թիրախ․ Axios

Ամերիկյան հարվածների թիրախում հայտնվել են Իրանի մի շարք ռազմական ենթակառուցվածքներ։ Այս մասին Axios-ին հայտնել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Նրա խոսքով՝ հարվածներն ուղղված են եղել օդային վերահսկողության ռադարներին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, հրթիռային և ԱԹՍ-ների արձակման կայանքներին, ծովային վերահսկողության ռադարներին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին։

«Հարվածների թիրախների թվում են օդային վերահսկողության ռադարները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտները, հրթիռների և ԱԹՍ-ների արձակման կայանքները, ծովային վերահսկողության ռադարները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համալիրները», – Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում