Իրանը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելու մասին

Իրանը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների դեմ անօդաչու թռչող սարքերով հարվածների նոր ալիքի մասին։

Թեհրանի պնդմամբ՝ թիրախ են դարձել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, զինամթերքի պահեստները և ռադիոլոկացիոն կայանները, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի կապի համակարգերն ու ռադիոլոկացիոն կայանը։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարվածները պատասխան են եղել Իրանի հարավում գտնվող օբյեկտների դեմ ԱՄՆ-ի շարունակվող գործողություններին։

Իրանը նաև նախազգուշացրել է, որ ամերիկյան նոր հարվածների դեպքում կտա «ավելի կոշտ պատասխան»՝ ընդգծելով, որ հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը կրելու են ԱՄՆ-ն և Իսրայելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում