«Իրականությունը թակում է դուռը». Թեհրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի նախագահ և ԱՄՆ-ի հետ բանակցող խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ «միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է»։ Նրա հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության կտրուկ սրման ֆոնին՝ կապված Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ։
«Միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է։ Մենք ձեզ ասել էինք՝ կամ պահեք ձեր խոստումը, կամ կրեք դրա հետևանքները։ Իրականությունը թակում է դուռը», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Իր հրապարակմանը նա կից ներկայացրել է հունիսի 18-ին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հինգերորդ հոդվածի պատկերը։ Այդ դրույթը վերաբերում է Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման պայմաններին, իսկ հրապարակված փաստաթղթում առանձնացված է այն հատվածը, ըստ որի՝ Իրանը ձեռնարկելու է համապատասխան միջոցներ։
Ղալիբաֆի հայտարարությանը նախորդել էին Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածները Պարսից ծոցի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների և ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Ի պատասխան՝ ԱՄՆ-ն իրականացրել է օդային և ծովային հարվածների երրորդ շարքը՝ թիրախավորելով Իրանի հարավում գտնվող ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային դիրքերն ու անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակները։
Վաշինգտոնի գործողություններին նախորդել էր Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում իրանական ուժերը կրակ էին բացել առևտրային նավերի ուղղությամբ։ Դրանից հետո Թեհրանը հայտարարել էր ռազմավարական նշանակության այս ջրային ուղին հատուկ կարգադրությամբ փակելու մասին։
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ առևտրային նավերից մեկի վրա հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ համարվում է անհետ կորած։
Հետևեք մեզ նաև Telegram-ում