ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները

Ռուսաստանի զինված ուժերը խոցել են վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերը և զորախմբերի հրետանին խոցել են վառելիքաէներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար, հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերը, զինամթերքի պահեստները, ինչպես նաև 158 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում