Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի խորհրդարանում Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախատեսված կարևոր քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Քվեարկության հետաձգումը տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության ֆոնին, երբ Իրանի հետ հրադադարը խախտվել է Պարսից ծոցում շարունակվող հարձակումների պատճառով։ Այն նաև հաջորդում է Թուրքիայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել հաստատել ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Իսրայելի կաբինետը միաձայն հավանություն էր տվել հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն որակելու առաջարկին, սակայն Քնեսեթում նախատեսված վերջնական քվեարկությունը, JNS-ի տեղեկություններով, կասեցվել է։ Խորհրդարանը շաբաթվա վերջում անցնում է ամառային արձակուրդի և աշխատանքը կվերսկսի միայն հոկտեմբերի 27-ի համապետական ընտրություններից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում