Մոջթաբա Խամենեին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը. Մասուդ Փեզեշքիան
13/07/2026 20:39
Կարդացեք նաև
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես և իր հայրը՝ Ալի Խամենեին, կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ եղել են Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդի, ինչպես նաև ներկայիս գերագույն առաջնորդի ուշադրության կենտրոնում։ Այս կուրսը նաև այսուհետ հետևողականորեն ու վճռականորեն կշարունակվի»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում