Իրանը հայտարարել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին

Իրանը հայտարարել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին

Իրանի պետական IRNA գործակալության հաղորդմամբ՝ երկրի բանակը իրականացրել է «Որոտ» գործողության յոթերորդ փուլը՝ հարվածներ հասցնելով Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ամերիկյան ռազմաբազային։

Հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախ են դարձել F-18 կործանիչների տեղակայման գոտին, բնակելի մասնաշենքը և ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշոր պահեստը։

Իրանի բանակը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ նման գործողությունները կշարունակվեն «մինչև վերջնական հաղթանակի հասնելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում