Իրանը խոստացել է «պայքարել մինչև վերջ» և պատասխանել ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին
Կարդացեք նաև
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինյան հայտարարել է, որ Թեհրանը «կդիմադրի մինչև վերջ» և կձգտի չեզոքացնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը։
Իրանի բանակի ներկայացուցչի խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացման միակ պայմանը ԱՄՆ-ի կողմից հունիսին ստորագրված 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարումն է, ինչպես նաև Իրանի կողմից սահմանված նավարկության կանոնների պահպանումը։
Աքրամինյան զգուշացրել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի Իրանի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու սպառնալիքները, ապա Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ կհասցնեն տարածաշրջանում մնացած «ամբողջ ենթակառուցվածքին»։
Նրա պնդմամբ՝ Իրանի պատասխանը կլինի ավելի լայնածավալ և կործանարար, քան նախորդ հարձակումները։
«Մենք կշարունակենք դիմադրությունը մինչև վերջ և կպաշտպանենք երկրի շահերը»,– հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում