ԱՄՆ-ի գործողությունները հակասում են պատերազմի դադարեցման մասին հայտարարություններին․ Մոհամմադ Ղալիբաֆ
20/07/2026 15:56
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի գործողությունները հակասում են պատերազմի դադարեցման վերաբերյալ արված հայտարարություններին․ գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Ամերիկացիները շարունակում են տարածաշրջան նոր ռազմական տեխնիկա տեղափոխել, սակայն միաժամանակ հայտարարում են, թե ձգտում են դադարեցնել պատերազմը։ Նրանք կարծում են, թե մեր բանականությունն այնքան սահմանափակ է, որքան իրենցը։ Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ առանց դժվարության ճանաչում ենք ամերիկյան այս խաղերը և համապատասխանաբար պատրաստվել ենք։ Գործերը պետք է հաստատեն խոսքերը, այլ ոչ թե հակասեն դրանց»,- գրել է Ղալիբաֆը։