Օրբանի հեռանալը միայն բարդացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործընթացը․ Politico

Օրբանի հեռանալը միայն բարդացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործընթացը․ Politico

Politico-ի հաղորդմամբ՝ Վիկտոր Օրբանի հեռանալը չի արագացրել, այլ հակառակը՝ բարդացրել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատման գործընթացը։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ն այլևս չի կարող պատժամիջոցների ընդունման ձգձգումները վերագրել միայն Հունգարիայի դիրքորոշմանը։ Բուդապեշտի կողմից հնարավոր վետոյի բացակայությունը ստիպել է մյուս եվրոպական մայրաքաղաքներին ավելի բացահայտ ներկայացնել իրենց առարկությունները՝ պատժամիջոցային քաղաքականության խստացման վերաբերյալ։

Այժմ Բրյուսելին անհրաժեշտ է առանձին բանակցություններ վարել դժգոհ կառավարությունների հետ, ինչը զգալիորեն դանդաղեցնում է նոր փաթեթների հաստատումը։ ԵՄ դիվանագետների խոսքով՝ «հեշտ լուծումների ժամանակաշրջանն ավարտվել է», և միությանը ավելի դժվար է դառնում հավասարակշռել Ռուսաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունն ու սեփական տնտեսական շահերի պաշտպանությունը։

Մասնավորապես, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ արդեն առարկություններ են ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Հունաստանը և Պորտուգալիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում