ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ ներառյալ Թագավոր Ֆեյսալի և արքայազն Հասանի անվան ռազմաբազաները։

ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ հարվածներից մեկի հետևանքով վնասվել է անգար, որտեղ, ըստ իրանական կողմի, թռիչքի էին պատրաստվում F-15 կործանիչներ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մեկ այլ հարվածի արդյունքում ոչնչացվել է անգար, որտեղ պահվում էին անօդաչու թռչող սարքեր։ Իրանական կողմի պնդմամբ՝ ամբողջությամբ ոչնչացվել է ութ նոր MQ-9 անօդաչու թռչող սարք, ևս երկու MQ-9 ստացել է լուրջ վնասներ։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնում է, որ հետագա հարվածի ընթացքում թիրախավորվել է ուղղաթիռների անգարը, ինչի հետևանքով, ըստ հայտարարության, վնասվել է երկու ծանր ամերիկյան ռազմական ուղղաթիռ։

Իրանական կողմը նաև պնդում է, որ հարված է հասցվել ռազմաբազայի բնակելի հատվածին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում