Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Կարդացեք նաև
Իրանը հերքել է այն լուրերը, որ Քոլանգ լեռան (խմբ.՝ անգլերեն՝ Պիկաքս լեռ, որը թարգմանաբար նշանակում է քլունգ) տարածքում գործում է գաղտնի միջուկային համալիր, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր հարվածել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն իր միջուկային գործունեության մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շուտով կհարվածի Քոլանգ լեռան տարածքին, և Իրանը «ոչինչ չի կարող անել դրա դեմ»։ Ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում։
Իրանն արձագանքել էր Թրամփի հայտարարությանը՝ սպառնալով լուրջ հարվածներով պատասխանել նման հարձակմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում