Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․ Էդուարդ Շարմազանով
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
Այս փոփոխությունը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։
Այս նախաձեռնությունը անչափ կարեւոր է ու փաստում է , որ ԱՄՆ թե Հանրապետական եւ թե Դեմոկրատական կուսակցության շարքերում կան գործիչներ,որոնք դատապարտում են Բաքվի այս հակահումանիստական գործողությունը։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը»։