Թրամփի քաղաքականությունը «գլուխ՝ աչքի դիմաց» է․ Մարկո Ռուբիո

Թրամփի քաղաքականությունը «գլուխ՝ աչքի դիմաց» է․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի վերջին հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումն ավելի կոշտ է։

«Արաղչին ասում է, որ իրենց քաղաքականությունը «ակն ընդ ական» է։ Թրամփի քաղաքականությունը՝ «գլուխ՝ աչքի դիմաց»։ Նրանք շատ բարձր գին կվճարեն», — հայտարարել է Ռուբիոն՝ նրա խոսքերը փոխանցում է Clash Report-ը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Իրանը, ըստ նրա, ամեն օր փորձում է կապ հաստատել Վաշինգտոնի հետ՝ համաձայնության հասնելու համար։

«Ամեն անգամ, երբ նրանք համաձայնագիր են կնքում, կամ խախտում են այն, կամ փորձում են փոխել պայմանները արդեն կնքումից հետո։ Հավանաբար, նրանք դեռ պատրաստ չեն համաձայնության, բայց շուտով պատրաստ կլինեն», — ասել է Ռուբիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում