Հութիները հայտարարել են, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը բաց է բոլորի համար, բացառությամբ Սաուդյան Արաբիայի․ Al Jazeera

Հութիները հայտարարել են, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը բաց է բոլորի համար, բացառությամբ Սաուդյան Արաբիայի․ Al Jazeera

Եմենի իրանամետ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ներկայացուցիչները հայտարարել են, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը բաց է բոլոր երկրների նավերի համար, բացառությամբ Սաուդյան Արաբիայի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հութիների բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհամմադ Աբդուլ Սալամի խոսքով՝ նեղուցը փակված չէ, իսկ Եմենի կողմից հայտարարված ծովային շրջափակումը վերաբերում է միայն Սաուդյան Արաբիային։

«Բաբ էլ-Մանդեբի նեղուցը փակ չէ, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ։ Եմենի դիրքորոշումը սահմանափակվում է ծովային շրջափակմամբ, որն ուղղված է միայն Սաուդյան Արաբիայի դեմ՝ ի պատասխան Եմենի շրջափակման և այնպիսի արդար լուծման մերժման, որը կապահովի եմենցի ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը», – ասել է Աբդուլ Սալամը։

Հութիները հայտարարում են, որ իրենց գործողությունները պայմանավորված են Սաուդյան Արաբիայի քաղաքականությամբ, մինչդեռ միջազգային նավագնացության համար Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, ըստ նրանց, շարունակում է բաց մնալ մյուս բոլոր երկրների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում