Եմենի կառավարական բանակը հարվածներ է հասցրել հութիների դիրքերին

Եմենի կառավարական բանակը հարվածներ է հասցրել հութիների դիրքերին

Միջազգային հանրության կողմից ճանաչված Եմենի կառավարության բանակը ավիահարվածներ է հասցրել «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ռազմական դիրքերին երկրի հյուսիսում։ Այդ մասին շաբաթ օրը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Եմենի ռազմական աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ հարվածները հասցվել են հութիների դիրքերին և ուժեղացումներին՝ Սաադա և Մարիբ նահանգների Ալ-Ջուբա, Աս-Սաֆրա և Մաջզար շրջաններում։

Իր հերթին, Եմենի պետական կառավարամետ հեռուստաալիքը հայտնել է, որ ավիահարվածների են ենթարկվել նաև հութիների դիրքերը Մարիբ և Ալ-Ջաուֆ նահանգների մի շարք շրջաններում։

Գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման օբյեկտներին հասցված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան նախորդ գիշեր Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կողմից Հոդեյդա նահանգի նկատմամբ իրականացված ավիահարվածներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում