Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյան․ «Փաստինֆո»
28/07/2026 18:27
Կարդացեք նաև
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ քրեական գործը երեկ մուտքագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Դատարան ուղարկված գործով մեղադրյալի կարգավիճակում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանները։