ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներ
29/07/2026 21:11
Կարդացեք նաև
Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի («Հաշդ աշ-Շաաբի») օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս զինծառայողներ՝ Քաշան քաղաքից։ Այս տեղեկությունը տարածել են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հուլիսի 28-ին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) և Սաուդյան Արաբիայի զինված ուժերը համատեղ հարվածներ են հասցրել Իրաքում գործող՝ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների օբյեկտներին։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան այդ խմբավորումների կողմից ԱՄՆ ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումների։