Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ «դրական և արդյունավետ» է անվանել
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առանձին հանդիպումները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել է, որ երկու հանդիպումներն էլ եղել են «դրական և արդյունավետ»։ Հանդիպումների բովանդակության և ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ Սպիտակ տունն առայժմ այլ մանրամասներ չի ներկայացրել։
Նեթանյահուի հետ բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ և անցկացվել են մամուլի համար փակ ձևաչափով։ Քննարկումների օրակարգում եղել են Իրանի շուրջ զարգացումները, Գազայի հատվածում իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության հարցերը, նշում է Reuters-ը։
AP-ն էլ հայտնում է, որ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ–Ուկրաինա պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի հետ կապված հարցեր։ Ուկրաինայի նախագահը նույնպես հանդիպումը գնահատել է որպես լավ և արդյունավետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում