Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ

Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ այն ժամանակ, երբ նրանք երկուսն էլ այս շաբաթ գտնվում էին Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Haaretz թերթին։

Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Զելենսկու գրասենյակը նախապես կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, ինչին իսրայելական կողմն այդպես էլ չի պատասխանել։

Մեկ այլ՝ ուկրաինական աղբյուր Haaretz-ի հետ զրույցում պնդել է, թե իբր սկզբում հանդիպումն առաջարկվել էր Նեթանյահուի գրասենյակի կողմից, սակայն այն բանից հետո, երբ Զելենսկու գրասենյակը համաձայնել է, իսրայելական կողմից որևէ հետագա պատասխան չի եղել մինչև հուլիսի 28-ը, երբ իսրայելական պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելի վարչապետը ժամանակի սրության պատճառով չի կարողանա հանդիպում անցկացնել Զելենսկու հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում