Իրանը բացահայտել է՝ ինչով են որոշվելու ապագայի պատերազմները

Իրանը բացահայտել է՝ ինչով են որոշվելու ապագայի պատերազմները

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Սարդար Իբն ար-Ռեզան հայտարարել է, որ ապագայի պատերազմները հիմնված են լինելու տեղեկատվական ոլորտում գերազանցության, տիեզերական տեխնոլոգիաների և պաշտպանական տնտեսության զարգացման վրա։

«Պաշտպանական արդյունաբերությունը պետք է կարողանա նվազագույն ծախսերով ապահովել առավելագույն մարտական ներուժ և իրական ժամանակում բավարարել ռազմաճակատի պահանջները», – հայտարարել է իրանցի գեներալը։

Նրա խոսքով՝ պաշտպանական տեխնոլոգիաների տարածումը երկրի տարբեր ոլորտներում ազգային զարգացման կարևոր պահանջներից մեկն է։

«Պաշտպանական արդյունաբերությունում ստեղծվող յուրաքանչյուր տեխնոլոգիա, բացի զսպման ներուժի ամրապնդումից, պետք է դառնա երկրի արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտների զարգացման շարժիչ ուժը։ Այս փոխգործակցությունը Իրանի պաշտպանական արդյունաբերության առանցքային առավելություններից մեկն է», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում