Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական կողմը՝ հղում անելով Ֆիդանի սոցիալական ցանցերում արված հայտարարությանը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացի (նկատի է առնվել ԱՄՆ-Իրան բանակցությունները – խմբ.) շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:

«Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում հակամարտությունների ավարտի և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է Ֆիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում