Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրվող երկու անձի
03/08/2026 10:58
Կարդացեք նաև
Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնց մեղադրել էին Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։
Դատական համակարգին առնչվող Mizan News լրատվամիջոցը հայտնում է, որ դատապարտյալները, իբր, 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում «Մոսադի» աշխատակիցներին փոխանցել են Իրանի ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ։
Իրանի Գերագույն դատարանը հաստատել է մահապատժի դատավճիռները, որոնք ի կատար են ածվել լուսաբացից առաջ։
Iran International-ի տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների անուններն են Օմիդ Բեհզադը և Փուրիա Սաֆվաթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում