ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի նկատմամբ նավթային շրջափակումը․ AP
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր հարվածի հետաձգումից հետո ներկայացված նոր առաջարկը դուրս է գալիս միայն միջուկային բանակցությունների շրջանակից և նախատեսում է լարվածության նվազեցմանն ուղղված փոխադարձ քայլերի փաթեթ։ Այս մասին, տարածաշրջանային պաշտոնյայի աղբյուրին հղում անելով, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ առաջարկը ներառում է Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում և տարածաշրջանում հարձակումների դադարեցում, այդ թվում՝ Իրանի աջակցությունը ստացող խմբավորումների կողմից Իրաքում, Պարսից ծոցի երկրներում և Հորդանանում իրականացվող գործողությունների դադարեցում։
Աղբյուրի պնդմամբ՝ դրա դիմաց ԱՄՆ-ը կդադարեցնի Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը և թույլ կտա Թեհրանին վերականգնել նավթի արտահանումը։
Միաժամանակ նշվում է, որ նման պայմաններով վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, սակայն միջնորդները շարունակում են աշխատել դրա նախապատրաստման ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում