Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում
04/08/2026 21:13
Կարդացեք նաև
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է կոչ անել տարածաշրջանում լարվածության թուլացման և երկխոսություն անցկացնելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվամիջոցը։
Ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում նա ասել է, որ Կատարը, մասնավորապես, աջակցում է Օմանի միջնորդական ջանքերին և հույս ունի, որ կողմերը համաձայնության կհասնեն առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում։
Անսարին հաստատել է, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն ընթանում, բայց, նրա խոսքով, միջնորդները խոսում են միմյանց հետ։ Նա նաև հավելել է, որ հակամարտության կարգավորման համաձայնագրերի նախագծերը շրջանառվում են այնպես, ինչպես եղել է փետրվարին՝ հակամարտության սկսվելուց ի վեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում