Եմենի զինված ուժերը հայտարարել են Սաուդյան Արաբիայի Նաջրանի օդանավակայանին հարված հասցնելու մասին
05/08/2026 09:37
Կարդացեք նաև
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի միջազգային օդանավակայանում գտնվող կարևոր թիրախի։
Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Եմենի Հոդեյդա և Սաադա նահանգների օդային տարածքի խախտման։
Եմենի զինված ուժերը պնդում են, որ հարվածն ուղղված է եղել ռազմավարական նշանակության օբյեկտի դեմ։ Սաուդյան Արաբիայի պաշտոնական կառույցները հրապարակման պահին դեռևս չեն մեկնաբանել միջադեպը, իսկ անկախ աղբյուրներից տեղեկությունը չի հաստատվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում