Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Հութիները Կարմիր ծովի հյուսիսային մասում գրոհել են Սաուդյան Արաբիայի նավթատար լցանավի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։

«Եմենի զինված ուժերը հաղորդում են ռազմական գործողության անցկացման մասին, որի ընթացքում սաուդյան Wafa նավթատար լցանավը մի քանի բալիստիկ հրթիռով գրոհի է ենթարկվել Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ Յանբու էլ Բահրայի շրջանի դիմաց», – ասվում է օգոստոսի 5-ին Telegram ալիքում հրապարակված Սարիի հաղորդագրության մեջ։

Սարիի խոսքով՝ «գրանցվել է ճշգրիտ հարված» թիրախին։ Նա նշել է, որ գործողությունն անցկացվել է «շրջափակում՝ շրջափակման դիմաց» բանաձևի շրջանակներում։

Հուլիսին հութիները և Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիների ներկայացուցիչներն Էր Ռիադին մեղադրել են Եմենի նավագնացության ուղիները շրջափակելու համար, հայտարարել են սաուդյան նավահանգիստների ծովային շրջափակման մասին և գրոհել Կարմիր ծովում սաուդյան լցանավերի վրա, իսկ ավելի ուշ հայտարարել են թագավորության տարածքում նավթի ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում